Հասարակություն 

Թուրքիայի բնակչության թիվը հատել է 80 միլիոնի շեմը

2017 թվականին Թուրքիայի բնակչության թիվը հասել է 80,81 միլիոնի: Այս մասին հայտնում է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը:

2016 թվականի հետ համեմատած մեր հարևանի բնակչության թիվն աճել է 995 հազարով: Բնակչության 50,2 տոկոսը կազմում են տղամարդիկ, 49,8 տոկոսը՝ կանայք:

Ինչ վերաբերում է քաղաքային բնակչության թվին, ապա այն հասել է 92, 5 տոկոսի:

 

Նույն շարքից