Ազատության հրապարակում մեկնարկեց 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը, որը կավարտվի երթով։ Հանրահավաքին, ինչպես և նախապես հայտարարվել էր, միացել են նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»։
Հանրահավաքին մասնակցում են նաև որոշ արտախորհրդարանական ուժեր՝ Նախախորհրդարանը, ԱԻՄ-ը, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և այլ քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններ։