Կառավարության մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ բողոքելով կառավարության նախաձեռնած փոփոխությունների դեմ, որոնցով ծխելն արգելվում է փակ տարածություններում՝ բարերում, գրասենյակներում, ռեստորաններում և այլն:
Ակցիայի մասնակիցների մոտ կան «Պիտի ծխենք» գրությամբ պաստառներ և նրանք պահանջում են որոշակի փոփոխություններ իրականացնել նախագծում, մասնավորապես ցածրացնել տուգանքի չափերը և այլն: