25-ամյա մոդել Քեյթ Ափթոնը Guess նորաձևության տան համահիմնադիր Փոլ Մարչիանոյին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ: Այս մասին գեղեցկուհին գրել է թվիթերյան իր էջում:
Մոդելը, սակայն, մանրամասներ չի պատմել, թե որտեղ ու երբ է դեպքը տեղի ունեցել:
Նշենք միայն, որ Ափթոնի ամուսինը կիսվել է գրառումով՝ այսկերպ հայտնելով, որ աջակցում է կնոջը: