Հասարակություն 

Քամին վնասել է տանիքը. Տուժածներ չկան /լրացված/

Փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի 1-ին միջնակարգ դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են՝ երկհարկանի շենքի տանիքը (մոտ 830 քմ), դպրոցի բակում կայանած <<Mercedes>> մակնիշի 35 FV 422  և <<OPEL>> մակնիշի 11 TT 811 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչպես նաև վնասվել են դպրոցի մարզասրահի, տնօրենի աշխատասենյակի և մեկ դասասենյակի պատուհանները (ընդհանուր 11 պատուհան):

Տուժածներ չկան:

Նույն շարքից