Ամերիկուհի Այաննա Ջեքսոնը 1996 թվականին կյանքից հեռացած ռեփեր Թուփակ Շակուրին մեղադրում է խմբակային բռնաբարության մեջ: Այս մասին գրու է The Sun-ը:
Ջեքսոնը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքում 1993 թվականին, երբ ինքը 19 տարեկան է եղել: Նրա խոսքերով այդ օրը ռեփերն իրեն հրավիրել է հյուրանոցային համար, որտեղ եղել են նաև վերջինիս ընկերները:
Ամերիկուին հայտարարել է, որ Թուփակը 3 ընկերների հետ բռնաբարել է իրեն, իսկ ռեփերի մենեջեր Չարլզ Ֆուլլերը ներկա է եղել այդ ամենին: