Այս իշխանությունը պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ, եւ այս պատերազմի գինը մեր ճակատագիրն է, մեր երեխաների ապագան, մեր հայրենիքը:
Այս մասին հայտարարություն եւ տեսանյութ է տարածել «Նախախորհրդարանի» քարտուղարությունը:
«Պատերազմ է մղվում ձեր դեմ` ներքին ու դաժան պատերազմ: Մի՛ խաբվեք զավթիչների հայկական անուններից, որոնք այդքան էլ հայկական չեն: Մի՛ խաբվեք նրանց կիսատ-պռատ հայերենից, որն այնքան էլ հայերեն չէ: Ի զե՛ն, հա՛յ ժողովուրդ. ինքնակազմակերպում եւ ինքնապաշտպանություն: Սա պատերազմ է, եւ մենք իրավունք չունենք պարտվելու: Պարտության գինը Հայաստանն է»,-ասված է հայտարարության մեջ: