Քաղաքական 

Լավրովն Իտալիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

Մոսկվայում հույս ունեն, որ հնարավորինս շուտ իրականություն կդառնա պայմանավորվածությունը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ տեղակայելուն: Այս մասին Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ ավելի վաղ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում լրացուցիչ դիտորդներ տեղակայելու մասով:

Լավրովի խոսքերով, հիմա կողմերը մոտ են վերոնշյալ պայմանավորվածության հստակ մասերը իրականացնելուն, և Ռուսատանը հույս ունի, որ ԵԱՀԿ-ն կկարողանա դա օպերատիվորեն կյանքի կոչել:

 

Նույն շարքից