«Եղբայրը» ֆիլմում Դանիլ Բագրովի եղբոր դերը մարմնավորած ՌԴ ժողովրդական արտիստ Վիկտոր Սուխարուկովն առաջարկել է «Բրիգադա» սերիալի դերասան Պավել Մայկովին ուղարկել մենաստան սերիալը հանցագործություն անվանելու համար:
«Նա հայտնի դարձավ այդ սերիալաի շնորհիվ, իսկ հիմա ասում է, որ այն վնասակար է հանրության համար: Ուղարկեք նրան մենաստան: Թող այնտեղ ծառայի Աստծուն, ծառայի երկնքին, ծառայի հոգուն, ոչ թե հիմարությամբ զբաղվի, ներողություն»,-հայտարարել է դերասանը:
Սուխարուկովը նշել է, որ ինքը չի նայել «Բրիգադա» սերիալը՝ այնպես, ինչպես բազմաթիվ մարդիկ, ովքեր հանցագործություններ են կատարել: