Կիևի կենտրոնում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին: Այդ մասին հունվարի 20-ին հաղորդվում է ռադիոկայանի կայքում, գրում է lenta.ru-ն: Լրագրողների անունները չի նշվում:
Հայտնի է, որ լրագրողներին բերման են ենթարկել առավոտյան մոտ ժամը 8-ին, Գրուշևսկու փողոցից, որտեղ այժմ շարունակվում են ցուցարարների և ոստիկանների միջև բախումները: Ռադիոկայանի աշխատակիցներից մեկին հաջողվել է sms ուղարկել խմբագրություն, որտեղ նա ասում է, որ բերման ենթարկելիս իրեն և իր գործընկերոջը ծեծել են: Նրանց բերման ենթարկելու պատճառների մասին տեղեկություն չկա:
Իշխող կուսակցության ընդունած նոր՝ քաղաքացիների իրավունքները սահմանափակող օրենքների դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև բախումները սկսվել են հունվարի 19-ին:
Ինչպես գրում է gazeta.ru-ն՝ УНН-ին հղումով, բերման է ենթարկվել Կիևի կենտրոնում անկարգությունների 20 մասնակից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բախումների հետևանքով վիրավորների թիվն անցել է 100-ը: