Քաղաքական 

Ծառուկյանն Արմեն Սարգսյանի մասով հատուկ առաջադրանք է տվել իր պատգամավոներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինք»-Արմեն Սարգսյան հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ։ Պատճառը Ծառուկյանի բացակայությունն է Հայաստանից։ Բայց չէ՞ որ 2 օր առաջ եկել էր Գերմանիայից՝ հարցրինք ԲՀԿ-ական մեր աղբյուրին: «Այո, եկել էր, սակայն նորից մեկնեց. այս ընթացքում 2 անգամ եկավ և հետ վերադարձավ»:

Իսկ հնարավո՞ր է դաշինքն ու նրա առաջնորդը դրանով ինչ-որ բան են հասկացնում ապագա նախագահին։ «Երբեք, պարոն Ծառուկյանն այնտեղ շտապ գործեր ուներ»:

Իսկ ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքն Ա. Սարգսյանի նկատմամբ, ինչպե՞ս կքվեարկեք նախագահի թեկնածությունը: «Մասնավոր զրույցներում պարոն Ծառուկյանն ասել է, որ առանձնապես վատ չի վերաբերվում նրան, ասել է նաև, որ մանակրկիտ քննարկում է լինելու ֆրակցիայում այդ առնչությամբ. հատ-հատ լսելու է բոլորին, նոր եզրակացություն անի»:

Իսկ մեր տեղեկություններով, ասել է` քվեարկությունն ազատ է լինելու, ապահովեք անհրաժեշտ 14 ձայնը, մյուսներն ինչպես ցանկանան, այնպես թող քվեարկեն, որպեսզի ուժերի բալանսը լրիվ չգնա Ա. Սարգսյանի կողմը, և նա հասկանա «ով ով է» խորհրդարանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից