Քաղաքական 

Ալիկ Սարգսյանը փորձում է ստվերել Ավշարի Գրիգորյան եղբայրների հեղինակությունը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետը, ներկայում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը Բաղրամյան 26-ում փորձում է ստվերել Ավշարի Գրիգորյան եղբայրների հեղինակությունը:

Նա հետևում է դաշնակամետ եղբայրների աշխատաոճին, և երբ այնտեղ վրիպակներ է նկատում հանրապետականների նկատմամբ, անձամբ տեղեկացնում է ուր որ հարկն է:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տեղեկացումը թանկ է նստում Գրիգորյան եղբայրների վրա, նրանք ստիպված փորձում են սեփական ոճով քավել իրենց մեղքը: Գրիգորյանները ներդրումներ են կատարում համապատասխան ՀՀԿ-ական կառույցներում և փորձում են իրենցից դժգոհողներին այդ ձևով լռեցնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից