Փետրվարի 2-ին, ժամը 23:18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Սուրբ Խաչ» կոչվող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս է բերվել «ВАЗ 21-21» մակնիշի 35 GV 635 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 1-ին, ժամը 20:42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ВАЗ-2106» մակնիշի 34 CA 876 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Փետրվարի 1-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում «Mercedes ML» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 33 DO 133 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 1-ին, ժամը 11:25-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՃՇՇ աշխատակիցների և փրկարարների օգնությամբ արգելափակումից դուրս է բերվել 28 ավտոմեքենա (70 ուղևոր):
***
Փետրվարի 1-ին, ժամը 10:08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի միջնամասում «ГАЗ-53» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ-53» մակնիշի 34 ZZ 609 պետհամարանիշի ավտոմեքենան: