Քաղաքականություն 

Օրվա վատ լուրը

analitik.am

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունվարի 30-ին կառավարության շենքի մոտ վիճաբանություն ունեցավ բանակում սպանված զինծառայողների մայրերի հետ, երբ վերջինները նրան նախատեցին շենքից ոստիկաններով շրջապատված դուրս գալու համար։ «Ես Ձեզ հարց տվեցի, դուք փախնում եք, ամոթ ա, ինչի եք փախնում»,-արդարադատության նախարարին դիմեց սպանված զինծառայողի մայրը:

Հրայր Թովմասյանը շրջվեց ու ասաց, որ ինքը փողոցում հարցերի չի պատասխանում: «Ընդունարան ունեմ, դիմեք, եկեք այնտեղ»,- ասաց նա՝ նկատելով, որ ոստիկաններն իրենց ծառայությունն են իրականացնոմ, եւ որ իրեն ժամը 6-ից հետո կարող են տեսնել փողոցում:

Երբ նախարարը շրջվեց ու հեռացավ, մայրերից մեկը վրդովված ասաց՝ «թաղեմ գլուխդ», մյուսն էլ շարունակեց. «Ախր նենց էլ ոստիկանը կողքով գնում ա, ոնց որ պիտի բռնենք իրեն։ Որ իրենք մարդակեր են, գիտենք մենք էլ ենք մարդակեր, խոզեր»։


Սկզբնաղբյուրը՝ news.am

Նույն շարքից