Քաղաքական 

Ամերիկացի չինովնիկը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում պատերազմ հրահրելու մեջ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի պարտականությունները կատարող Միշել Սիդերսը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում պատերազմ հրահրելու և հակամարտությունը պահպանելու մեջ: Հայտարարությունը տարածվել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության կայքում, գրում է Լենտան:

«Գրեթե 4 տարի առաջ Ռուսաստանը սկսեց միջամտել ինքնիշխան Ուկրաինայի գործերին, ինչպես 2008-ին Վրաստանում: Որպես Ռուսաստանի ագրեսիայի արդյունք, ունենք շարունակվող հակամարտություն, որը խլել է ավելի քան 10 հազար ուկրաինացու կյանք: Չնայած այն բանին, որ համաձայնություն կա խաղաղության ուղու մասով, այդ ուղու վրա գրեթե ոչինչ չի երևում: Դոնեցկում և Լուգանսկում անընդհատ հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվում»,-ասված է հայտարարության մեջ:

Սիդերսը պնդում է նաև, որ Ռուսաստանը պատասխանատվությոն է կրում տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի համար: Ամերիկացու խոսքերով, ԱՄՆ-ը փորձում է օգնել Դոնբասի բնակիչներին, սակայն Դոնեցկում և Լուգանսկում զինված կազմավորումները խանգարում են դրան:

Նույն շարքից