Ամերիկյան Մայո կլինիկայի գիտնականները եկել են եզրահանգմանը, որ օրական ամենաքիչը 6 ժամ ոտքի վրա անցկանցող մարդիկ ավելի շատ շանսեր ունեն նիհարելու համար, քանի նստակյաց կյանք վարողները, գրում է MedicalXpress-ը:
Գիտնականներն ուսումնասիրել են 46 հետազոտության արդյունքներ, որոնք իրականացվել են միջինը 33 տարեկան և 65 կգ կշռող 1184 մարդու շրջանում:
Պարզվել է, որ կանգնած վիճակում մարդը մեկ րոպեում այրում է 0,15 կկ ավելի շատ, քանի նստած դիրքում:
Գիտնականները նաև պնդում են, որ օրվա մեծ մասը նստած դիրքում անկցանողների մոտ ավելի արագ են զարգանում սրտանոթային հիվանդությունները, շաքարը: