Քաղաքական 

Պետդեպը պարզաբանել է, թե ինչպես է ստացվել, որ ՌԴ ԱՀԾ տնօրենը մուտք է գործել ԱՄՆ

ԱՄՆ-ը կարող է դադարեցնել վիզային պատժաիջոցները, եթե դա համապատասխանում է երկրի ազգային շահերին: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նոուերտը՝ մեկնաբանելով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին այցը Վաշինգտոն:

Նրա խոսքերով, եթե հարցը վերաբերում է ամերիկյան շահերին, ԱՄՆ իշխանությունները կարող են բացառություններ անել:

Նոուերտը նշել է՝ գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը լուրջ տարաձայնություններ ունեն, սակայն կան հարցեր, որոնց մասով երկու երկրները համագործակցում են, օրինակ՝ ահաբեկչության դեմ պայքարը:

Ավելի վաղ Washington Post –ը գրել էր, որ ռուսական մի շարք հատուկ ծառայությունների աշխատակիցներ եղել են Վաշինգտոնում, ինչն անհանգստացնում է ամերիկացի որոշ պաշտոնյաների: Դրանից հետո ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ Սերգեյ Նարիշկինը եղել է ԱՄՆ-ում ահաբեկչության դեմ պայքարում ամերիկացի գործընկերների հետ խորհրդակցությունների համար:

Նույն շարքից