Հասարակություն 

Դատավորը թույլ տվեց Պավլիկ Մանուկյանին ողջագուրվել Սեֆիլյանի հետ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր Ժիրայր Սեֆիլյանի գործով հարցաքննվեց Սասնա ծռեր խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը, ով հայտարարեց, որ պատրաստ է պատասխանել պաշտպանների, բայց ոչ դատավորի հարցերին:

Վերջինիս պաշտպան Հրանտ Գրիգորյանն իր հերթին հայտատարեց, որ իր պաշտպանյալը պետք է նախ ծանոթանա դատաքննության ժամանակ ձեռք բերված նյութերին:

Պաշտպանական կողմը նաև միջնորդություն ներկայացրեց, որ Մանուկյանի հարցաքննության ժամանակ նիստերի դահլիճում ներկա լինեն Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը: Միջնորդությունը բավարարվելուց հետո վերջիններիս բերեցին դահլիճ:

Սեֆիլյանին դահլիճ բերելուց հետո դատավորը թույլ տվեց Պավլիկ Մանուկյանին մոտենալ ողջագուրվել նրա հետ

Նույն շարքից