IT Տնտեսություն Քաղաքականություն 

Վարչապետի որդին հայկական պլանշետ է օգտագործում

analitik.am

Մենք լցվում ենք հպարտությամբ, որ օգտագործում ենք հայկական պլանշետ, հայկական հեռախոս։ Այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց փետրվարի 4-ին կայացած առաջին հայկական պլանշետի՝ ArmTab-ի պաշտոնական շնորհանդեսին։

«Իմ տղաս արդեն ընտրել ա հայկական պլանշետը, եւ պահանջում ա, որ նաեւ անցում կատարի հայկական հեռախոսին։ Համոզված եմ, որ մեր հասարակությունը անհամբեր սպասում ա՝ երբ են հայտնվելու այս պլանշետները, հեռախոսները վաճառքի մեջ»։

Վարչապետի խոսքով՝ իր դպրոցական որդին իր ամերիկյան պլանշետը տվել է հորը եւ այժմ հայկական պլանշետ է օգտագործում. «Հպարտանում ա, գլուխ ա գովում, որ ինքը հայկական պլանշետով ա աշխատում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ArmTab-ը սպասված արտադրանք է Հայաստանում։

Նույն շարքից