Հասարակություն 

Երևանը հրաժեշտ է տալիս միկրոավտոբուսներին. Երա՞զ, թե՝ իրականություն

Երևանում տրանսպորտային նոր համակարգ է ստեղծվում, ինչի արդյունքում գծատեր ասված երևույթը վերանալու է: Այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Փոխքաղաքապետի խոսքերով, փոփոխություններից հետո Երևանում 115 երթուղու փոխարեն գործելու է ընդամենը 42 երթուղի, սակայն վարորդների մասով կրճատումներ չեն լինելու: Վերջիններս աշխատելու են հերթափոխով: Այսինքն, նույնիսկ նոր վարորդների կարիք կարող է լինել:

Նոր ցանցում չեն լինելու միկրոավտոբուսներ: Այնտեղ լինելու են տարբեր տեղատարողությամբ ավտոբուսներ՝ թվով 939 հատ՝ գործող 2040-ի փոխարեն:

Ինր վերաբերում է 18 մետրանոց ավտոբուսներին, ապա դրանց մասով դրական որոշման դեպքում, ավտոբուսները լինելու են 11 երթուղիների համար, որոնք շրջանցելու են քաղաք կենտրոնական մասերը:

Նիկոյանը հայտնեց, որ ցանցում լինելու է նաև 111 նոր տրոլեյբուս:

Հասարակական տրանսպորտն աշխատելու է 06:45-ից մինչև կեսգիշեր և ծածկելու է ամբողջ Երևանի տարածքը՝ բացառելով ուղղությունների կրկնությունը:

Ինչ վերաբերում է ուղեվարձին, ապա այդ մասով որոշում դեռ չկա, սակայն ուղևորները մեկ անգամ են վճարելու՝ անկախ այն բանից, թե իրենց ուզած տեղը գնալու համար քանի տրանսպորտ կփոխեն:

 

Նույն շարքից