Քաղաքականություն 

Հրազենային վնասվածքից արդեն տասներորդ ոստիկանն է մահացել

analitik.am

Կիեւում վերջին օրերի ընթացքում արդեն տասներորդ ոստիկանն է մահացել, հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ իրավապահը զոհվել է հրազենային վնասվածքից:

«2014 թ. փետրվարի 18-19-ին Կիեւի կառավարական թաղամասում հասարակական անվտանգությունը պաշտպանելիս եւ կարգուկանոնը հաստատելիս Ուկրաինայի ՆԳՆ-ի ներքին զորքերի հինգ աշխատակիցներ զոհվել էին հրազենային վերքերից:  Նրանց, ինչպես եւ ողջ մնացածների մեծ մասի վերքերը նույնն են՝ փամփուշտները դիպել են գլխի եւ պարանոցի հատվածներին», - ասվում է 2014 թ. փետրվարի 18-19-ի իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Ստանիսլավ Շուլյակի ուղերձում:


Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի պաշտոնական տվյալների՝  զանգվածային խռովությունների ողջ ընթացքում Կիեւում տուժել է ոստիկանության եւ ներքին զորքերի 383 աշխատակից: Նրանցից 350-ը տեղափոխվել էին հիվանդանոց: 83 –ը հրազենային վնասվածքներ են ստացել: 10 իրավապահ էլ զոհվել են:

 

Հիշեցնենք, Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ զոհվել է 25 մարդ: Փետրվարի 19-ի ժ. 06:00-ի դրությամբ՝ բուժհաստատություններ բուժօգնություն ստանալու համար դիմել է արդեն 351 մարդ: Հիվանդանոց է տեղափոխվել 241 հոգի

Նույն շարքից