Հասարակություն 

Ուղիղ եթերում նախկին պագամավորը հարձակվել է լրագրողի վրա /տեսանյութ/

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Էդուարդ Լեոնովը «ЧП.INFO»  հադորղման ժամանակ ուղիղ եթերում հարձակվել է լրագրող Ռուսլան Կոցաբոյի վրա՝ փորձելով ծեծկռտուք սարքել: Միջադեպի տեսանյութը հայտնվել է YouTube-ում:

Հաղորդման ժամանակ Լեոնովը հայտարարել է, որ պետք է բոլոր ուժերը նետել երկրի արևելքում պատերազմը հաղթելու համար՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր Ուկրաինայի դեմ են, թշնամի են:

Դրան լրագրողը պատասխանել է, որ պատերազմը ոչ միայն արևելքում է, այլ նաև մարդկանց ուղեղներում՝ հավելելով, որ Աստված պատժելու է ագրեսորներին:

Միջադեպից հետո լրագրողը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որևէ ծեծկռտուք չի եղել և նախկին պատգամավորի հետ հարաբերությունները նորմալ են:

Նույն շարքից