Քաղաքական 

Կիեւի քաղաքապետը դուրս է եկել «Ռեգիոնների կուսակցությունից»

Կիեւի քաղաքապետ Վլադիմիր Մակեենկոն քաղաքում զանգվածային անկարգություններից հետո դուրս է եկել Ուկրաինայի իշխող կուսակցության շարքերից: Այդ մասին հաղորդել է Կիեւի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

«Ես որոշել եմ դուրս գալ կուսակցության շարքերից ու անձնական պատասխանատվություն կրել քաղաքի կենսագործունեության համար: Իմ ճակատագիրն է, որ նման ծանր պահի ես պատասխանատու են բոլոր կիեւցիների համար: Ոչ մի իշխանություն մարդկային զոհեր չարժի»,-ընդգծել է քաղաքապետը:

 

Նա նշել է, որ կատարելու է իր պաշտոնից բխող պարտականությունները, քանի դեռ ժողովուրդը վստահում է իրեն:

 

Նա նաեւ կոչ է արել պատգամավորներին կենդանի շղթա կազմել ցուցարարների ու համազգեստով ուժայինների միջեւ՝ հանուն արյունահեղության ու ռազմական գործողությունների դադարեցման:

Նույն շարքից