Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամ 22-ամյա սիրիացի Աբդուլբասիթ Աբդուլազիզ Համմուդին, ով ահաբեկչական խմբավորման ԶԼՄ-ների հետ աշխատանքի պատասխանատուն է:
Սիրիացին մասնագիտորեն զբաղվել է լրատվամիջոցներում ԻՊ-ի մասին ինֆորմացիա տարածելով և ահաբեկիչների կերպարի ստեղծմամբ: Խոսքը, այսպես ասած, ԻՊ-ի գլխավոր փիար մասնագետի մասին է:
Հիմա երիտասարդը սպասում է իր մեղադրանքին: