Քաղաքական 

Բելոռուսը հնարավոր է սկսի Հայաստանին ոչ մահաբեր զենք վաճառել. Ալեսին

Բելոռուս փորձագետ Ալեքսանդր Ալեսինը կարծիքով, որքան սրվում են ռուս-ամերիկյան հարաբերությունները, այդքան շատ հաճախորդներ են հայտնվում բելոռուսական զենքի համար:

Փորձագետի խոսքերով, հիմա, երբ Ռուսաստանից զենք գնելու համար հնարավոր է պատժամիջոցներ սահմանվեն ԱՄՆ-ի կողմից, բելոռուսական զենքի պահանջարկն ավելի է աճել, և տարբեր երկրներ նախընտրում են հենց բելոռուսական զենքը՝ ՀՕՊ համակարգերը, անօդաչուները, զրահատեխնիկան: Այս մասին գրում է Комсомольская правда-ն:

Ինչ վերաբերում է զենքի առևտրի մասով Բելոռուսի հիմնական գործընկերներին, ապա այդ երկրներից է Չինաստանը, բազմամիլիոնանոց պայմանագրեր են կնքվում նաև ԱՄԷ-ի հետ:

Ալեսինը նշել է նաև, որ Մինսկը մեծ քանակությամբ զենք է վաճառում ՀԱՊԿ-ում իր գործընկերներին և հնավարոր է շուտով Հայաստանին ոչ մահաբեր զենք վաճառվի:

Նույն շարքից