Հասարակություն 

Չինաստանում գործող դպրոցում կանանց սովորեցրել են ինչպես ճիշտ ծեծվել ամուսնու կողմից

Չինաստանում բողոքի ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ գործել է դպրոց, որտեղ կանանց սովորեցրել են,թե ինչպես պետք է ենթարկվել ամուսիններին: Այս մասին գրում է Associated Press-ը՝ հավելելով, որ Ֆուշուն քաղաքում գործող նմանատիպ դպրոցներից մեկում տեղադրված տեսախիկը ֆիքսել է, թե ինչպես են դասերն ընթանում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է դասավանդողն ասում՝ ամուսինը երկինք է, կինը՝ երկիր, կինը պետք է միշտ ցածր լինի ամուսնուց: Եթե ամուսինը հարվածում է կնոջը, վերջինս չպետք է պատասխանի, իսկ երբ ամուսինը հայհոյում է, կինը պետք է լուռ լսի:

Այդ դպրոցնում կանանց սովորեցրել են, որ հնազանդ լինելը իրենց երեխաներին ավելի երջանիկ է դարձնելու:

Նշենք, որ Ֆուշունի դպրոցը, որը հիմնվել է 2011 թվականին, արդեն փակվել է: Սկսվել են հատուկ ուսումնասիրություններ:

Նույն շարքից