ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր հունվարի 31-ին, անգիտակից վիճակում: Նա խնդիրներ էր ունեցել սրտի հետ կապված և թատրոնից հիվանդանոց էր տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով: