Ամերիիկացի դերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը դատի է տվել CBS Corp-ին և Sony Pictures Television-ին՝ մեղադրելով վերջիններիս Walker, Texas Ranger սերիալի համար ստացված շահույթը չվճարելու մեջ: Այս մասին հայտնում է Deadline Hollywood-ը:
Դերասանը նշել է, որ խոսքը վերաբերում է 30 միլիոն դոլար շահույթին:
Հավելենք, որ 1993-2001 թվականներին ցուցադրված սերիալում Չակ Նորիսը մարմնավորել է ֆիլմի գլխավոր հերոսին: