Amazon ընկերության հինադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսն ընդամենը մեկ երեկոյի ընթացքում հարստացել է 6,5 միլիարդ դոլարով: Դա տեղի է ունեցել փետրվարի 1-ին՝ այն բանից հետո, երբ վերջինիս ընկերության բաժնետոմսերը թանկացել են 6,2 տոկոսով: Այս մասին գրում է Marketwatch-ը:
Այսպիսով, Բեզոսի ակտիվների ընդհանուր արժեքը հասել է 123 միլիարդ դոլարի, ինչը 30 միլիարդով գերազանցում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի երկրորդ հորիզոնականում գտնվող Բիլ Գեյթսի ակտիվների արժեքը:
Հավելենք, որ միայն հունվարին Բեզոսը վաստակել է ավելի քան 17 միլիարդ դոլար: Հենց հունվարին էլ նա դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը: