Հասարակություն 

Ռուսաստանում 7-րդ դասարանի աշակերտը դանակով հարձակվել է համադասարանցու վրա

Կալուգայի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտը դանակով հարձակվել է համադասարանցու վրա: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան:

Հարձակման ենթարկված աշակերտին բուժօգնություն են ցուցաբերել և տուն ուղարկել:

Հարկ է նշել, որ դեպքը տեղի է ունեցել դասաժամի ընթացում, իսկ հարձակման գործիքը եղել է խոհարարական դանակ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հարձակումը պլանավորած է եղել:

Նույն շարքից