Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց 64 էջանոց որոշումը:
Լսելով դիմող կողմին, հետազոտելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, վերջինիս հետ փոխկապակցված այլ իրավական ակտեր, միջազգային փորձը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միջազգային առումով հրատապ խնդիր է դարձել սոցիալական պաշտպանվածությանն ուղղված բարեփոխումների ընթացքը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավադրույթները սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից պետք է քննարկման առարկա դառնան:
Ելնելով գործի արդյունքներից՝ ՍԴ-ն որոշեց
1.«կուտակային կենսաթոշակների մասին» 5-րդ հոդվածի 1-ի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ, նրանց հետ համակարգային առումով փոխկապակցված դրույթները, այն մասով, որքանով չեն պահվում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը, և հանգեցնում են նրա կամարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման ճանաչել ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և ըստ այդ, ՍԴ–ն սույն հոդվածների կետերը անվավեր ճանաչեց: