Հասարակություն 

Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտ ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 3-ին, ժամը 05:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 05:55-ին:

Այրվել է Volkswagen Golf մակնիշի 47 NR 777 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Նույն շարքից