Հասարակություն 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Lexus RX-ը

Փետրվարի 3-ին, ժամը 02:25-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Lexus RX  մակնիշի 35 NA 781 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

Նույն շարքից