Քաղաքական 

Ռուսաստանը կարող է առաջինը սպառնալ միջուկային զենքով հարվածել. ԱՄՆ միջուկային դոկտրինա

Ռուսաստանը կարող է առաջինը սպառնալ միջուկային զենքով հարվածել: Այսկերպ Մոսկվան հնարավոր է փորձի ճնշում գործադրել եվրոպացիների վրա հակամարտությունն իր օգտին լուծելու համար: Այս մասին ասված է Պենտագոնի կողմից հրապարակված միջուկային նոր դոկտրինայում, գրում է Լենտան:

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ի հիմնական հակառակորդը Ռուսաստանն է և Չինաստանը, սակայն Վաշինգտոնը չի ցանկանում այդ երկրներին որպես այդպիսին ընդունել և հույս ունի կարգավորել հարաբերությունները երկուսի հետ էլ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ դոկտրինան ուղղված է միջուկային զենքի օգտագործման հավանականությունը նվազեցնելուն: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այն ընթացքում, երբ մյուս երկրներն ուժեղացրել են իրենց միջուկային զինանոցը, ԱՄՆ նախկին իշխանությունները հրաժարավել են արդիականացնել սեփական միջուկային զենքը, ենթակառուցվածքները:

 

Նույն շարքից