Միացյալ Նահանգներում 80 տարեկան հասակում մահացել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի հայրը՝ միլիարդատեր ավագ Ջոն Հանթսմանը: Այս մասին հայտնել է վերջինիս մյուս որդին՝ Փիթեր Հանթսմանը, ում խոսքերով, իրենց հոր հիշատակը հարգելու լավագույն միջոցը կլինի վերջինիս գործը շարունակելը՝ քաղցկեղն արմատախիլ անելը:
Ջոն Հանթսմանը հանդիսանում է Huntsman Corporation-ի հիմնադիրը: Նա մորմոն էր էր և համարվում է քիմիական արդյունաբերության հսկաներից մեկը: Հանթսմանը նաև ԱՄՆ-ի ամենաառատաձեռն բարեգործներից էր: Նա հսկայական գումարներն է ներդրել քաղցկեղի դեմ պայքարի գործում:
Ավագ Ջոն Հանթսմանը նաև համարվում է Հայաստանի բարեկամ, նա բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան, իրականացրել է բարեգործական միջոցառումներ, Գյումրիում, որի պատվավոր քաղաքացին է, ամբողջ թաղամաս է կառուցել երկրաշարժից հետո: Հանթսմանին շնորհվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Վերջինիս բարեգործական հիմնադրամի միջոցներով մինչև հիմա Հայաստանից ուսանողները կարողանում են կրթություն ստանալ Յուտայում, որի նահանգապետը եղել է Հանթսման ավագը: