Քաղաքական 

Պենտագոնն անհանգստացած է «Դոնալդ Կուկի» ճակատագրով

 Սև ծովում Су-24-ի ռմբակոծիչի թռիչքը «Դոնալդ Կուկ» կործանիչից շատ մոտ հեռավորությամբ՝ Պենտագոնում  մտահոգությունների առիթ է տվել:  Ամերկացիները Су-24-ի գործողություններն անօրիանական են համարել: Որոշ տեղեկություններով ռուսական ռմբակոծիչը «Դոնալդ Կուկ»  կործանիչից շատ մոտ հեռավորության վրա՝   ապրիլի 12-ի  ցերեկը 12 անգամ թռչել է  150 մետր տարածության վրա: Ամերիկական կործանիչը մի քանի անգամ օգնության ազդանշաններ է ուղարկել, սակայն դրանք մնացել են անպատասխան:

 

Այս տեղեկությունները երկուշաբթի հաստատել են Պենտագոնում:  Պենտագոնը հայտարարել է, որ Ռուսաստանի այս գործողությունները հակասում են երկու երկրների  միջազգային փաստաթղթերով ընդունված ռազմական պայմանավորվածությանը : Ինչպես տեղեկացնում է «Интерфакс»-ը գնդապետ Սթիվեն Ուորենը Ռուսաստանի գործողություններն անվանել է  սադրիչ:    

 

Նշենք, որ «Դոնալդ Կուկը» Սև ծովում կմնա մինչև ապրիլի 24-ը:

 

Նույն շարքից