Քաղաքական 

Պուտինը պատասխանում է ժողովրդին հուզող հարցերին. ուղիղ

Այս պահին Ռուսաստանի հանրային հեռուստաալիքների և ռադիոյի ուղիղ հեռարձակմամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանում է ժողովրդին հուզող հարցերին:

 

Ուղիղ եթերով հնչեցրած հարցերը  հիմնականում Ուկրաինայի նոր իշխանությունների մասին են, թե  ի՞նչ ընթացք է ստանալու ռուս-ուկրաիանական կոնֆլիկտը և այլն:

 

Խոսելով Ղրիմը՝ Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին՝ ՌԴ Նախագահն ասել է. «Ռուսաստանը երբեք չի պլանավորել Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել, երբեք: Հակառակաը մենք միշտ էլ ցանակացել ենք մեր բարիդրացիական հարաբարեությունները պահպանել Ուկրաինայի հետ: Բայց մենք նաև միշտ կարծում էինք, որ Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցները այդ երկրում կապրեն լավ ու բարեկեցիկ պայմաններում, բայց դա այդպես չեղավ»:

 

Խոսելով Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում տիրող իրավիճակի մասին, Պուտինը դատարկաբանություն  և ստահոտ բամբասանք է անավանել այն տեղեկություններն՝   իբրև ՈՒկրաիանայի հարավ-արևելյան շրջանների սահամնները ռուսական զորքեր են տեղակայված:

 

Վլադիմիր Պուտինը ՈՒկրաիանայի հետ  հարաբերությունների  հետագա զարգացման մասին խոսելով, ասել է, որ այժմ երկու երկրների իշխանություններն էլ բացասական տրամադրվածության տակ են գտնվում՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, բայց պետք է այնպես անել, որպեսզի երկու երկրների միջև վերականգնվեն  երբեմնի բարիդրացիական հարաբերությունները:

Նույն շարքից