«Մենք այժմ Ուկրաիանայի հարցի վերաբերյալ սառը դատողություններ պետք է անենք, և չընկնենք էյֆորիայի մեջ: Պետք է նշեմ, որ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները տարբերվում են Ուկրաինայի մնացած մասերից»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
«Այդ տարածքներն Ուկրաինային են տրվել անցած դարի 20-ականներին: Բայց բնակչությունը մերն է մնացել, այդտեղ ապրում են մեր քաղաքացիները: Իսկ Ղրիմը Ուկրաինային է տրվել 1954 թվականին»,- հիշեցրել է նա:
«Ղրիմի բնակչության մեծամասնությունը ցանկություն է հայտնել Ռուսաստանին միանալու, իսկ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների բնակչության 50%-ն է ցանկություն հայտնել Ռուսաստնի կազմի մեջ ընդգրկվելու: Ինչպես ես ավելի վաղ հայտնել էի, Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու որոշումը ընդունվել է հանրաքվեի արդյունքում: Իսկ թե Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում ի՞նչ իրավիճակ է տիրում և բնակչությունն ի՞նչ է ուզում, այժ այս հարցերին պատասխանելը դժվար է:
Բայց մենք այժմ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք այդ շրջանների բնակչությանը, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց իրավունքներն ու կարողանան շարժվել իրեց ցանկությամբ»,-շեշտել է Ռուսաստանի Նախագահը: