Հասարակություն 

Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է քրդական ուժերի կին մարտիկը ոչնչացնում թուրքական տանկը

Քրդական զինված զորամիավորումները տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ոչնչացվում թուրքական Leopard տանկը:

Սիրիական Աֆրինում պատրաստված տեսանյութը հրապարակվել է Rojava Defence Units-ի թվիթերյան էջում:

Նշվում է, որ հակատանկային համակարգը կառավարել է քրդական ուժերի կին մարտիկներից մեկը:

Ավելի վաղ հայտնել էինք ևս մեկ դեպքի մասին, թե ինչպես է քրդական զորամիավորումների կին մարտիկը ոչնչացնում թուրքական տանկը:

 

Նույն շարքից