Samsung Electronics-ի փոխնախագահը, ընկերության փաստացի ղեկավար Լի Չժե Յոնը պայմանական պատիժ է ստացել և ազատ արձակվել այն բանից հետո, երբ դատարանի որոշմամբ նա անմեղ է ճանաչվել կաշառակերության և կոռուպցիայի գործերով մի քանի մեղադրանքներով:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ հարավկորեական հսկայի փոխնախագահը 2,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել:
50-ամյա Լի Չժե Յոնը ձերբակալվել էր 2017 թվականի փետրվարի 17-ին: Նրան 5 մեղադրանէ էր առաջադրվել:
Դատախազությունը 12 տարի էր պահանջում Լի Չժե Յոնի համար, ով մինչև վերջ էլ չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքները: