Այն, որ Սիրիայում ոչնչացված ռուսական Су-25 կործանիչը թռչել է շատ ցածր, հնարավոր է պայմանավորված է նրանով, որ Թուրքիան խոսք է տվել ապահովել ինքնաթիռի անվտանգությունը հենց այդ տարածքում: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ հենց Անկարան է վերահսկում Իդլիբի այն հատվածը, որտեղ ոչնչացվել է ռուսական կործանիչը: Աղբյուրի խոսքերով, ինքնաթիռի թռիչքուղին որոշելիս ամենայն հավանականությամբ դա հաշվի է առնվել:
Հավելենք, որ ռուսական կործանիչը ոչնչացվեց փետրվարի 3-ին: