Բարի օր Քաղաքականություն 

Ինչու ԱԺ նախագահը չկա Անվտանգության խորհրդում. Պարզաբանում է Հրայր Թովմասյանը

analitik.am

 

Այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին նախագծի քննարկման ժամանակ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես կարող է խորհրդարանական երկրի ԱԺ նախագահին չներառել Անվտանգության խորհրդի կազմի մեջ՝ հարց բարձրացնելով, թե ինչու է այդպես որոշվել:

Նիստը վարող ԱԺ ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ մեր Սահմանադրության իմաստով Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության մարմին է, գործում է գործադիր իշխանության համակարգում: Խորհդրի գլխավոր առաքելությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:

Թովմասյանի խոսքերով,  կոպիտ ասած, Անվտանգության խորհուրդը փոքրիկ, մինի-կառավարություն է՝ ավելի նեղ մասնագետներով, և այս մարմնում բացի գործադիր իշխանության մարմիններից որևէ այլ մարմնի ներգրավումը կլինի հակասահմանադրական: Սրանով է պայմանավորված, որ ԱԺ նախագահը չկա ԱԽ-ում:

Հանձնաժողովի նախագահը միևնույն ժամանակ չբացառեց, որ ԱԺ նախագահը կարող է մասնակցություն ունենալ ԱԽ աշխատանքներին, բայց դա կկրի խորհրդատվական բնույթ:

Թովմասյանի կարծիք հայտնեց նաև, թե միգուցե լավ կլիներ, եթե Սահմանադրության մեջ Անվտանգության խորհուրդն անվանվեր Պաշտպանության խորհուրդ:

Իսկ ինչ վերաբերում է դրան, թե ինչու է հիմա Ազգային ժողովի նախագահը գտնվում Անվտանգության խորհրդի կազմում, ապա, Թովմասյանի խոսքերով, դա այդպես է քանի որ, հիմա ԱԽ-ն համարվում է խորհրդատվական մարմին:

 

 

 

Նույն շարքից