Քաղաքականություն 

Սենատորը կոչ է արել ԱՄՆ-ին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Սենատոր Ջեք Ռիդը Կապիտոլ Հիլում կայացած Հայոց ցեղասպանության թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը չի համապատասխանում ԱՄՆ-ի սկզբունքներին: 

 

«Կրկին ես միանում եմ իմ գործընկերներին և քաջալերում ԱՄՆ-ին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապահովել, որ այլևս երբեք նման ցեղասպանություն տեղի չունենա: Ես ցանկանում եմ իմ անհանգստությունը հայտնել Սիրիայի հայկական Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մենք պետք է ցույց տանք մեր անսասան աջակցությունը բոլոր նրանց, ովքեր տուժել են»,-հայտարարել է Ռիդը:

Նույն շարքից