Քաղաքական 

ԵԼՔ-ն այսօր հստակ ուղիների է ասելու, թե ինչպես են պայքարելու թանկացումների դեմ

Այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ թանկացումների:

Քիչ առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի օգնությամբ հայտարարեց, որ այսօր իրենք առաջարկելու են հստակ ուղիներ, թե ինչպես են պայքարելու թանկացումների դեմ:

Նախորդ անգամ ԵԼՔ-ի նախաձեռնած ակցիան տեղի էր ունեցել հունվարի 19-ին: Հենց այն ժամանակ էլ հայտարարվել էր, որ թանկացումների դեմ պայքարի հաջորդ ակցիան տեղի է ունենալու փետրվարի 5-ին:

 

Նույն շարքից