Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմի նիստից առաջ ՀՀ նորնաշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության շենքի իր աշխատավայրից ոտքով գնաց ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որի ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար կարևոր է, որ կառավարությունում լինեն պրոֆեսիոնալներ, այլապես վատ աշխատանքի դեպքում նրանք տեղ չեն ունենա իր կառավարությունում։
Հարցին, թե ո՞վ կլինի ԱԺ-ում նրան փոխարինող, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ հանրապետության Նախագահը կառաջադրի, և իրենք էլ կքվեարկեն։ Իսկ թե ինչպե՞ս է վերաբերվում Գալուստ Սահակյանի թեկնածությանը, վարչապետը զարմացած տեսք ընդունեց. «Տենց բան կա՞»։ Լրագրողները շարունակեցին, որ արդեն մի քանի օր է այդ անունն է շրջանառվում։ Իսկ հարցին, թե ըստ վարչապետի՝ նա արժանի փոխարինո՞ղ է, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Կորոշենք»։
Դիտարկմանը, թե իր աշխատանքը էականորեն տարբերվում է իր նախորդից, վարչապետը պատասխանեց, որ նոր մոտեցումներ, իհարկե, կլինեն, կլինեն նաև շարունակական ծրագրեր։ Ի պատասխան հարցի էլ, թե Տիգրան Սարգսյանը ողջունո՞ւմ է նրա նոր մոտեցումները, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Իրեն հացրեք»։
Լրագրողների հաջորդ հարցը վերաբերում էր նրա, թե Հովիկ Աբրահամյանն ավելի շատ լուծումնե՞ր է ստացել, թե՝ խնդիրներ։ «Փոխանակ միանաք, ամեն ինչ անեք, որ լուծում տանք խնդիրներին...»,– ասաց վարչապետը։ Իսկ թե կոնկրետ լրագրողներն ինչո՞վ կարող են օգնել նորանշանակ վարչապետին, նա պատասխանեց. «Խորհուրդներով»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե համաձայն է երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության հետ, որ նոր վարչապետը ծանր ժառանգություն է նախորդից ստացել, Հովիկ Աբրահամյանը հարցն անպատասխան թողեց։
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ էին նախարարաների հիմնականում վերանշանակումները արդարացված, վարչապետն ասաց։ «Ինձ համար կարևորը պորֆեսիոնալ աշխատողներն են, լավ չեն աշխատի, մեկ ամիս հետո կհանենք»։ Իսկ թե ըստ նրա, Հասմիկ Պողոսյանը և Հրանուշ Հակոբյանը պրոֆեսիոնա՞լ են, պատասխանեց. «Այո»։
Ինչ վերաբերվում է պարտադիր կուտակայինին ուղղությամբ վարչապետի քայլերին և հարցին, թե երեկ գնալով և մասնակցելով ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակի նիստին, արդյոք նրան հաջողվե՞լ է ընդդիմադիրներին համոզել, որ հետ շկանչեն իրենց նախագիծը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե ինքը քայլ է արել և փորձել է քննարկել կուտակային ռեֆորմը։ Նա ընդգծեց, որ այսօր օրենքի նախագիծը դե ֆակտո կասեցած է, և իրենք տույժ-տուգանքները կասեցրել են։ «Այո՛, հստակ դե ֆակտո կասեցվել է, ինչը շատերը հասակացել են»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրահանգին՝ շարունակել պահումներ անել, ապա վարչապետը նշեց, որ հրահանգը ֆորմալ է եղել և Աշոտյանը արդեն հետ է կանչել։
Հարցին, թե նոր նախագծում պատադիրը կհանվի, վարչապետը պատասխանեց՝ ասելով, որ չի ցանկանում խոստումներ տալ, որ վաղը նրանից պատասախանատվություն չուզեն, ուստի հարցի մասին պետք է քննարկումից հետո խոսի։ «Նախագիծը կլինի Սահմանադրական դատարանի որոշման ժամկետում, դրա համար չեմ ուզում հիմա խոսել, բայց հիմա մենք տույժ տուգանքները վերացնում ենք»,- նշեց նա։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նրան մոտեցավ մի ֆրանսիահայ, ով հարցրեց, թե ինչ դիրքորոշում ունեն ԵՄ-ի հարցում։ Հովիկ աբրահամյանը նշեց, որ Հայաստանը շարունակելու է ամրապնդել համագործակցությունը ԵՄ-ի հետ և ԵՄ-ին անդամակցությունը դրան ոչ մի կերպով չի խոչընդոտի։
Վարչապետը նաև խորհուրդ տվեց վերջինիս գալ Հայաստան և հաստատվել այստեղ, բիզնես դնել, զարգացնել։ «Եկե՛ք այստեղ, բիզնես դրեք, մենք հարկերից ազատել ենք, ես էլ այսքանի մոտ որպես վարչապետ խոստանում եմ, որ ով բիզնես դնի, ես նրան աջակցելու եմ օրենքի սահմաններում և ով կփորձի խանգարել, խոստանում եմ անձամբ զբաղվել այդ խնդրով»։