Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակվել, քանի որ այս տարի այդ երկրում մեծ թվով միջազգային միջոցառումներ են տեղի ունենալու, որոնք ժամանակային առումով համընկնելու էին ընտրությունների հետ, եթե ընտրությունների օրը չփոխվեր: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ աապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին:
Եթե նման որոշում չկայացվեր, ընտրությունները հարևան երկրում տեղի էին ունենալու այս տարի հոկտեմբերի 17-ին:
Հասանովի խոսքերով, Ադրբեջանում այս տարի միջազգային մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու, որոնց մեծ մասը տեղի են ունենալու հենց տարեվերջին, ինչը կխանգարեր ընտրությունների կազմակերպմանը:
Նա նաև նշել է, որ արտահերթ ընտրությունների մասին որոշում կայացնելով Ալիևը չի խախտել Սահմանադրությունը: