Հասարակություն 

Հայաստանում կան մարդիկ, ովքեր հարկեր չեն վճարում. Մանե Թանդիլյան

«Մեզանից բացի ոչ ոք չի կարող կատարել փոփոխությունները»,- այսօր՝ փետրվարի 5-ին, ԵԼՔ-ի նախաձեռնած  ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Թանդիլյանի խոսքերով,  իշխանություններն ասում են, թե գները կարգավորվում են շուկայական հարաբերություններում, սակայն նրանք չեն ասում, որ թանկացումները տեղի են ունեցել նաև հարկային փոփոխությունների արդյունքում. «Մենք կարող ենք նվազեցնել թանկացումները, եթե վարենք խելամիտ քաղաքականությունը»:

ԱԺ պատգամավորը նշեց, որ ակցիզային հարկի արդյունքում ավելացել են վառելիքի գները, իսկ երբ ասվում է, որ պետք է նվազեցվեն հարկերը, իշխանությունները հարց են տալիս, թե այդ դեպքում ինչպես հնարավոր կլինի վճարել թոշակները. «Բայց սա պոպուլիստական հայտարարություններ են, քանի որ իշխանությունները օրինակ կարող են վերանայել գույքահարկի մասով վարվող քաղաքականությունը և իրական հարուստներից ստացած հարկերըով լուծել խնդիրները»:

Թանդիլյանը խոսեց նաև ստվերի մասին՝ նշելով, որ կան մարդիկ, ովքեր հարկեր չեն վճարում, և այդ խնդիրը պետք է լուծվի. «Այս ամենից կա ելք, կա հնարավորություն թանկացումների դեմ պայքարելու համար, պետք է իմանալ, որ այստեղ գտնվող յուրաքանչյուրի շնորհիվ են կատարվելու փոփոխություններ: Մենք կկարող ենք վերջ տալ թանկացումներին միասին: Թանկացումներին ասում ենք՝ ոչ, թալանին ասում ենք՝ ոչ»:

 

Նույն շարքից