Քաղաքական 

Պուտինը ներել է Ղրղզստանի 240 միլիոն դոլարի պարտքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է փաստաթուղթը, որով ներել է Ղրղզստանի պարտքը Ռուսաստանին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ինֆորմացիայի պորտալում:

Պարտքի ներման մասով համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 2017 թվականի օգոստոսին երկու երկրների ֆինանսների նախարարների կողմից: Վլադիմիր Պուտինին պարտքի ներման մասով խնդրել էր Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Այսպիսով Ռուսաստանը ներել է Ղրղզստանի 240 միլիոն դոլարի պարտքը:

Հիշեցնենք, որ 2012 թվականին Ռուսաստանը ներել էր Ղրղզստանի 188,9 միլիոն դոլարի պարտքը, որը 488,9 միլիոն դոլար պարտքի մի մասն էր: Այն ժամանակ պայմանավորվածություն կար, որ մնացած 300 միլիոն դոլարը Ղրղզստանը կվճարի մինչև 2025 թվականը: Իսկ հիմա Մոսկվան ներում է նաև պարտքի մնացած մասը՝ 240 միլիոնը:

Նույն շարքից