Թուրքիայում մուսուլմաններին խորհուրդ չի տրվում սնունդ կամ հեղուկ ընդունելիս օգտվել ձախ ձեռքից: Այս մասին ասված է Թուրքիայի կրոնական հարցերով վարչության տարածած ֆետվայում, փոխանցում է Söscü-ը:
Ֆետվայում ասվում է, որ Մուհամմեդը ընդհանուր կանոններ է մշակել սնունդ ընդունելու համար և չի ողջունել ձախ ձեռքի օգտագործումը: Նշվում է, որ ձախ ձեռքով ուտում և խմում են անհավատներ, դրա համար պետք է դա անել աջ ձեռքով:
Ծնողներին խորհորդ է տրվել երեխաներին փոքրուց սովորեցնել պահանջված կարգով սնվել, իսկ ձախ ձեռքից կարելի է օգտվել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես անհնար է դա անել աջով: