Քաղաքական 

Փաշինյանն առաջարկեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել թանկացումների հարցը քննարկելու համար

Այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց, որ դաշինքն առաջարկում է փետրվարի 16-ին հրավիրել արտահերթ նիստ հարկային օրենսգիրքը քննարկելու համար:

Պատգամավորի խոսքերով, տեղի ունեցող թանկացումները նաև հարկային քաղաքականության պատճառով է և կարիք կա քննարկել այդ հարցը:

Փաշինյանն ասաց, որ արտահերթ նիստի համար անհրաժեշտ է 27 ստորագրություն՝ առաջարկելով բոլոր պատգամավորներին միանալ ստորագրահավաքին:

Նշենք, որ ԱԺ Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք միանալու են ԵԼՔ-ի ստորագրահավաքին

Նույն շարքից